▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ պատահար Գյումրիում՝ հայտնի գործարարի որդու մասնակցությամբ

Shamshyan.com-ը գրում է. Հունվարի 31-ին վթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խորենացի փողոցում` «Լուվր» հագուստի սրահի դիմաց, բախվել են Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Ֆրունզե Ասատրյանի վարած Mercedes G55 մակնիշի 22 FR 222 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Արարատ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 VF 390 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի է ենթարկվել կին հետիոտն, 74-ամյա Սուսաննա Զաքարյանը, ով տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Mercedes-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել հետիոտնին: 

74-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու պատճառ դարձած վթարի մասնակիցներից մեկը՝  «Մերսեդես»-ի վարորդ Ֆրունզե Ասատրյանը, Գյումրիում հայտնի մեծահարուստ, գործարար Գարեն Ասատրյանի ավագ որդին է:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more