▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ». Դիանա Գրիգորյանը թաղեց Մերիին, իսկ մյուսները ԴԵՌ ԱՊՐԵԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը Womennet.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինքն ինչ  դիրքորոշում ունի կնոջ նկատմամբ բռնության և հեռուստատեսության ազդեցության վերաբերյալ:

«Դուք տղամարդ եք, եթե Դուք ամուսնանաք մի կնոջ հետ և գիտակցեք, որ նրա սիրտն ուրիշին է պատկանում, Դուք կասե՞ք` վայ, ազիզ ջան, գնա ուրիշ տղամարդու մոտ: Եթե նման բան ասեք, ուրեմն Դուք տղամարդ չեք: Գլխավոր հերոսը հիմա հասկանում է, որ կինը իրեն ստել է հղիության հետ կապված, դրա համար էլ կնոջ հետ այդպես է վերաբերվում, որովհետև տղամարդուն չի կարելի հիմարեցնել»,- նշել է Դ. Գրիգորյանը` հավելելով, որ երբ կինը մեկ հատ ապտակ է ստանում, դա չի նշանակում բռնություն, դա յուրաքանչյուր ընտանիքում կա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե իրար չսիրելու և դավաճանելու դեպքում ամուսինները կարող են պարզապես ամուսնալուծվել, սցենարի հեղինակը պատասխանել է, որ «իր մոտ տղամարդու հետ կապված բաները լրիվ ուրիշ ձև են»: «Ոնց, այսինքն` էն ամենասիրուն ձևով կասի՞` ապրես, որ գնացել ես, մենք երևի ամուսնալուծվենք»,- զարմացել է Դ. Գրիգորյանը և հայտնել, որ եթե ղեկավարությունն ասի` «սերիալ չեն նայում, էլ չենք անում, անում ենք գիտահանրամատչելի հաղորդումներ», ապա ինքը կլինԻ առաջին երջանիկը:

«Դժվար ապրուստ»-ի վերաբերյալ արձագանքները չեն դադարում նաև սոցցանցերում: Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր էջում նման գրառում է կատարել. «Խնդրանք Արմենիա հեռուստատեսությանը. ինչ կլինի, էդ Մերիին շուտ թաղեք, պրծնենք դրա մոր ողբից էլի: Էս մի ամիսա, երբ ալիքը փոխում եմ, մեկը կեղծ, շինծու (զոռով) գոռում ա «Մերիիիիիիիի, աղջիկըըըըըս ըըըըըըը հըըըըըըը»: Տո դե ասա զուռնաա: Թե էսօր ինչի ալիքը էլի փոխեցի, մինչև հիմա էդ ճվոցն ու ողբը ականջներիս մեջ ա:ճ քիշ, գնա դե» :

Իսկ այսքան քննարկվող «Դժվար ապրուստ»-ի «կերտողը», պարզվում է, բոլորովին էլ դժվար չի ապրում: Վկան` ստորև ներկայացվող տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more