Դժվար ապրուստ հեռուստասերիալի վերաբերյալ քննարկումներն անսպառ են:
Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, որ հերթն այժմ սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի երեխաներինն է, ովքեր ևս նկարահանվում են սերիալում:
Շատերի համոզմամբ` մենք բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ունենք, ովքեր հիանալի կարող են խաղալ, շնորհալի են, դերասանական տաղանդով լի, բայց նրանց ոչ ոք չի նկատում, փոխարենն ավանդական դարձած` ծանոթ-բարեկամ սկզբունքն է առաջ գնում: Ասում են` Դիանան այս կերպ փորձում է նաև երեխաների ապագան հարթել, նրանց հայտնի դարձնել:
Ոմանց խոսքով էլ` թեև երեխաները փոքր-ինչ սառն են խաղում, բայց նախկինի համեմատ բավականին աճ կա. սկսել են ավելի անկաշկանդ խոսել: