▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժվար ապրուստ» սերիալի Մերին ամուսնացե՞լ է

Երգիչ Մհերը  ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ սերիալային դերասանուհի Մերի Մակարյանը հարսանեկան զգեստով է և գրել է՝ «Մերի Մակարյանն ամուսնանու՞մ է»: Ընդ որում՝ Մհերը ոչ միայն հարցական, այլև բացականչական նշան է դրել...

esyes.am-ը Մերիի մոր՝ լրագրող Ռուզաննա Ավոյանից է ճշտել` արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը: Վերջինս հայտնել է, որ  դուստրը չի ամուսնացել: Վերջերս Մերին հարսանյաց սրահի գովազդում է նկարահավել և, ամենայն հավանականությամբ,  լուսանկարն այնտեղից է:

 «Եթե Մերին ամուսնացած լիներ, լուսանկարում նաև ամուսինը կլիներ»,- հավելել է նրա մայրը:

Ի դեպ` Մհերի տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել են, որ սա PR-ի լավ միջոց է, քանի որ այդ պահին Մհերն ու Մերին միասին ներկա են եղել MIX մրցանակաբաշխությանը. Մերին վարել է այն, իսկ Մհերը հյուրերի ցանկում է եղել :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more