▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է ու ցավալի երեխայի համար բաժանված ծնողների դեպքում. Սոս Ջանիբեկյանը՝ դստեր մասին

«Բամբակների մեջ պահել, երեխային հեռախոս տալ, դա ամենահեշտն է, այդպես դու հանգիստ ես, բայց ինքը՝ ոչ:  

Ինչքան էլ, որ ես երբեմն այդպես անում եմ, երբ հոգնում եմ, էներգիա չունեմ, ասում եմ՝ «Անաիս, մուլտֆիլմ նայիր», բայց ինձ համար երեխայի ձեռքը հեռախոս տալը նույնն է, որ քնաբեր տաս, որ քնի ու քեզ համար հանգիստ լինի: Նույնն է, որ երեխային սրսկես, որ մի քիչ քնի, չապրի, կտրվի այս իրականությունից, մտնի մի տեղ, որտեղ իրեն սովորեցնում են ինչ ընտրել»,- «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Նա նշել, որ իր երեխան չունի կախվածություն գաջեթներից: Հայտնում է Tert.am-ը:

«Մենք նրա հետ միշտ զբաղվել ենք, ես, մայրը, տատիկները, ինձ համար երեխային հեռախոս տալ ու նրանից ազատվելը չափազանցված երևույթ է: Հանուն Անաիստի ես պատրաստ եմ ապրելու: Իմ կյանքում մի շրջան ալկոհոլ և այլ վատ սովորություններ չափազանց շատ կարող է լինեին, դրանք անընդհատ քչացնում եմ, քանի որ ես ինձ պարտավորեցրել եմ ապրելու իր հետ:

Դժվար է ու ցավալի երեխայի համար բաժանված ծնողների դեպքում: Մենք, գուցե իրար մխիթարում ենք, ես ու դստերս մայրիկը, քանի որ հիմա լավ հարաբերությունների մեջ ենք, ու Անաիսը մեզ այդպես է տեսել, ինքը սթրես չի ապրել:

Շատ դժվար է: Մի անգամ, երբ նա փոքր էր 1 ու կես տարեկան, ես նրան տարա Մոլլ, (գուցե եթերային չէ, բայց ուզում եմ պատմել), ես պետքարան ուզեցի ու իսկապես անելանելի վիճակում էի: Անաիսն այդ տարիքում ոչ ոքի մետ չէր մնա, ու չգիտեի նրան ինչ անել, անելանելի վիճակ էր՝ ֆիլմի սցենար հիշեցնող: Ստիպված խնդրեցի բոլոր տղաներին դուրս գալ, մի տղայի խնդրեցի կանգնել դռան մոտ, Անաիսին հետս տարա ներս ու ես հակառակ կողմից սկսեցի նրան հեքիաթ պատմել: Շատ-շատ դժվար էր: Ու այդպիսի դժվար օրեր շատ են լինում: Մայրիկի մոտ էլ են վստահաբար եղել»,- պատմել է նա:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more