▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Սելյուկը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

Ես զարմանում եմ, որ Ռուբեն Հայրապետյանի կարգի մարդը նման կերպ է պատասխանում։ Ի՞նչ է նշանակում՝ պետք է հեռու մնալ հայկական ֆուտբոլից եւ ֆուտբոլիստներից։ Ինձ համար դա տարօրինակ հայտարարություն էր։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը, ով պատասխանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը։

-Ես զարմանում եմ, որ այդ կարգի մարդը նման կերպ է պատասխանում։ Առաջին հերթին, ի՞նչ կապ ունի այստեղ Սուլեյման Կերիմովը։ Նա ոչ մի կապ չունի հայկական ֆուտբոլի հետ։ Եվ երկրորդ, ես ոչ մի վատ բան չեմ ասել Օլեգ Մկրտչյանի հասցեին։ Այո, նա ներդնում է կատարում հայկական, ուկրաինական եւ ռուսական ֆուտբոլում։ Ես ասել եմ, որ պետք է հայկական ֆուտբոլը զարգացնել Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում։ Կան մարդիկ, ովքեր գումար են ներդնում ֆուտբոլում եւ իրենց թիմերում։ Նրանց թվում է նաեւ Մկրտչյանը։ Ես կապեր ունեմ շատ ակումբների հետ եւ կարող եմ հայ ֆուտբոլիստներին օգնել այլ ակումբ տեղափոխվելու գործում։ Ի՞նչ է նշանակում՝ պետք է հեռու մնալ հայկական ֆուտբոլից եւ ֆուտբոլիստներից։ Ինձ համար դա տարօրինակ հայտարարություն էր։

Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիսի տրանսֆերին, ապա Հայրապետյանն է ֆեդերացիայի նախագահը եւ նա գիտի ֆուտբոլիստներին։ Սակայն ես կարծում եմ, որ ֆեդերացիայի նախագահները պետք է չիջնեն այն մակարդակին, թե ո՞վ, ո՞ւմ հետ ինչ պայմանագիր կնքեց։ Նրան պետք է անհանգստացնի հավաքականի իրավիճակը։ Արասի պայմանագրի վերաբերյալ ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ով ինչքան գումար է վճարել եւ ստացել։ Մեր պայմանագիրը 50-50 է։ Դա հաստատված է իրավաբանորեն։ Սակայն մինչեւ այդ ոչ ոք նման բան չէր անում։ Ես չեմ ասում, որ զբաղվել էմ Գեւորգ Ղազարյանի՝ «Մետալուրգ» տեղափոխության հարցով։ Թե ինչ դերակատարում եմ ունեցել Մխիթարյանի՝ «Շախտյոր» տեղափոխության գործում, կարող եք հարցնել Ռինատ Ախմետովին։

Օզբիլիզը տեղափոխվեց «Կուբան» այն պայմանով, որ եթե ավելի ուժեղ թիմ ցանկանա ձեռք բերել նրան, ապա ակումբը բաց կթողնի կիսապաշտպանին։ Սկզբում այլ բան էր ասվում։ Այժմ բոլոր փաստաթղթերը գտնվում են շվեյցարական փաստաբանների մոտ։ Ծայրահեղ դեպքում գործը կորող է հայտնվել շվեյցարական դատարանում։

Հայաստանից ինձ տարբեր մարդիկ են զանգահարել տարբեր ֆուտբոլիստների տեղավորելու առաջարկներով։ Բայց ես նրանց ասացի, որ ինձ հետաքրքիր է աշխատել սիստեմատիկ, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստների տեղավորելու գործով։ Բայց հետաքրքության համար, եթե այդպես են ասում, ես կարող եմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստերից մեկին տեղավորել որեւէ լավ ակումբ։ Եվ բոլորը կտեսնեն՝ ինչից ինչ կարելի է ստանալ։ Սակայն ես լավ հասկանում եմ, որ այդ ֆուտբոլիստի վրա ճնշում կգործադրվի։  Դա շատ տարօրինակ է, որ ֆուտբոլիստներին վերեւից ասում են, թե ինչ անեն, ուր գնան, ինչպես վարվեն։ Դա պետք է չլինի ստրկատիրական հասարակագրի նման։ Ինձ չպատասխանեցին Մարկոս Պիզելիի հարցի վերաբերյալ։ Չէ որ նա նստած է պահեստայինների նստարանին։ «Սպարտակի» դեմ խաղում նա փոխարինեց Արասին։ Ես ձեզ ասում էի, որ իմ հարցազրույցից հետո Մարկոսին կսկսեն խաղացնել, որպեսզի ցույց տան, թե նա խաղում է։

Եվս մեկ անգամ կրկնեմ, որ ոչ մի վատ բան չեմ ասել Օլեգ Մկրտչյանի հասցեին, եւ պետք չէր այս հարցում ներգրավել Սուլեյման Կերիմովին, որը ոչ մի կապ չունի հայկական ֆուտբոլի հետ։ Կարծում եմ՝ Կերիմովին դուր չի գա, որ իր անունը շոշափվում է ամեն տեղ։

Ես գտնում եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացումը պետք է չկենտրոնացնել Մկրտչյանի վրա։ Ստացվում է, որ հայ ֆուտբոլիստը չի կարող գնալ եվրոպական ակումբ։ «Շախտյորը» շատ բան է տվել Հենրիխին, ինչպես եւ նա՝ թիմին։ Ռինատ Ախմետովը, կարելի է ասել, գործ է արել հայկական ֆուտբոլի համար, բայց ինչ կապ ունի Կերիմովը։ Լավ է, որ նա չի տվել Վլադիմիր Պուտինի անունը։ Նա ավելի մոտ է հայկական ֆուտբոլին։ Պուտինը հանդիպում է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ եւ նրանք կարող են զրուցել հայկական ֆուտբոլից։ Չնայած, գուցե նրանք ցանկանում են Մխիթարյանին տեղավորել «Անժի»․ ո՞վ գիտե։

Այն հայտարարության մասին, թե ես փող եմ աշխատում ֆուտբոլիստների վրա, կասեմ, որ դա այդպես չէ, ես թիմերից եմ գումար աշխատում։ Դա կարող են ապացուցել շատ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Արաս Օզբիլիսը, ում նույնպես այդ փաստը զարմացրել էր։

Ես տեսնում եմ, որ ֆեդերացիայի նախագահը շատ էմոցիոնալ է վերաբերում ամեն ինչին։ Լավ կլիներ, որ նա զսպեր իր էմոցիները։ Եթե նա այս ամենին լավ վերաբերվի, ապա մենք կարող ենք նորմալ համագարծակցել, կամ էլ ամեն բան պետք է միայն «Փյունիկի» ու «Բանանցի» միջոցով արվի։ Այդ դեպքում ստացվում է, որ հետաքրքրությունների բախում կա նաեւ հայկական ֆուտբոլի ներսում։ Քանի՞ հայ ֆուտբոլիստ է այժմ խաղում «Կուբանում» եւ «Մետալուրգում»։ Եթե խոսենք ներդրողների այդ կարգի հայրենասիրության մասին, ինչո՞ւ նրանք Հայաստանում չեն կառուցում մեծ մարզադաշտ, այլ մեծ ներդրում են անում իրենց ակումբներում։

Ամեն բան իր տեղը կընկնի, միայն ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ»,- հայտնել է Սելյուկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more