Պարույր Հայրիկյանի աղմկահարույց խոսքերից(երբ նա ասաց, թե սարսափով է տեղեկացել, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ են նկարահանում) և այդ հայտարարությանը Վարդան Ղուկասյանի կոշտ արձագանքից հետո՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահն տելեգրամյան ալիքում ներկայացրել է կուսակցության նամակն՝ ուղղված Խորեն Լևոնյանին, ով ֆիլմում մարմնավորել է Վազգեն Սարգսյանի կերպարը․ նամակում, մասնավորապես, ասված է․
«Հարգելի Խորեն Լևոնյան,
ուրախություն ու հպարտություն է, որ հենց դուք եք մարմնավորելու Վազգեն Սարգսյանի՝ մեր ժամանակների մեծագույն հերոսի դերը: Ձեր տաղանդը, վառ արտիստիզմն ու խոր անձնավորումն այս կերպարին կդարձնեն անմահ ու արժանի նրա վեհ անունին: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ դուք ամենահամարժեք ընտրությունն եք այս պատասխանատու առաքելության համար:
Մեր սրտանց օժանդակությունն ու աջակցությունն ամբողջությամբ ձեր կողքին են: Դուք ոչ միայն արժանի դերասան եք, այլև արվեստի իրական վարպետ, ով կարող է փոխանցել Վազգեն Սարգսյանի ոգին ու մեծությունը:
Հարգանքներով ԴՕԿ կուսակցություն»
Դիտեք նաև՝