▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոյի հարազատները վրդովված են մամուլի հրապարակումներից. «Հրապարակ»

Էջմիածնի հայտնի կրակոցների բուն թեման չնայած փակվել է, բայց Դոն Պիպոյի հարազատները վրդովված են մամուլի հրապարակումներից: Պիպոյի հոր անունից օրերս «Հրապարակի» խմբագրությունը նամակ է ստացել։ Հայրը վիրավորված է որդուն՝ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) օրենքով գող ներկայացնելու կապակցությամբ:

 

Ըստ թերթի՝ հայրը գրել է, որ իր տղան Իտալիայի բնակիչ է և այդ դեպքի ժամանակ գտնվել է Իտալիայում։

«Ի դեպ, նա հանդիսանում է խոշոր ձեռնարկատեր, որն ունի հանրախանութների մեծ ցանց, սրճարաններ և ռեստորաններ Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Արթուրը խոշոր բարեգործ է, որն իր միջոցներով պահում է «Հայ օրհնյաց տուն»-ը, ինչը ներկա պահին գտնվում է վերանորոգման մեջ՝ դարձյալ իր միջոցներով: Տունը գտնվում է Երևանում, որտեղ բնակվում են մանկատնից դուրս եկած երեխաները: Էջմիածնում հարյուրավոր ընտանիքներ ապրում են Արթուրի բարեգործության հաշվին, հունիսի սկզբին «էպիկենտրոնով Արթուրին շնորհակալական խոսքեր էին ասում այն բանի համար, որ նա 9 հազար եվրո է տրամադրել երեխայի վիրահատության համար»,- թերթի փոխանցմամբ գրված է նամակում։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more