▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու միշտ մեր սրտերում ես, շարունակիր մեր որդուն պաշտպան լինել, ինձ միայնակ դժվար է… Անահիտ Սիմոնյան

Երջանկահիշատակ երգիչ Հայկոն այսօր՝ օգոստոսի 25-ին կդառնար 51 տարեկան։ Օրվա առթիվ նրա նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է Հայկոյի և որդու՝ Արմանի մասնակցությամբ լուսանկարներ ու դրանց կից գրել.

«Ծնունդդ շնորհավոր, Հայկո, թող հոգիդ խաղաղ լինի… Հույս ունեմ` քո աշխարհում ամեն բան ավելի խաղաղ է, քան մեր: Դու միշտ մեր սրտերում ու մեր աղոթքներում ես: Դու շատ կհպարտանայիր մեր որդով, նա մեծացել, իմաստուն ու ուժեղ տղա է դարձել: Խնդրում եմ, շարունակիր նրան պաշտպան լինել, ինձ միայնակ դժվար է…»:

Հիշեցնենք, որ Հայկոն կյանքից հեռացավ 2021 թվականին՝ կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more