Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ԴԻՏԵՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Այս մեկի խոսքը, որը ամբողջ Հայաստանը նույնականացնում է մի Փաշինյանի հետ` փաստացի ասելով, որ մի մարդու հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով Պուտինն ամբողջ հայությանը դե ֆակտե տարավ հոգևոր ու ֆիզիկական սպանդի, տարածքների կորստի ու նսեմացման։
Սա դուգինն է, որի աղջկան երեկ պայթեցրին սեփական մեքենայի մեջ։ Կային վարկածներ, որ թիրախն ինքն էր` Պուտինի գաղափարական հենասյուն փիլիսոփա դուգինը։ Սակայն ինչ֊որ հրաշքով վերջինս մեքենայում, իբրև, չի եղել ու իր փոխարեն զոհվել է դուստրը։
Մարդու մահը ցավալի է։ Այո։ Սակայն դուգինը, խոշոր հաշվով, ինձ համար մարդ չի, այլ հակահայ մի տարր, որին վարձատրում է Բաքուն, ականջալուր լինում` Մոսկվան ու մեծարում` Անկարան։ Դուգինն այն իդեոլոգն է, որի համար Հայաստան պետությունը գոյություն ունենալ չի կարող, արժանի չի։ Սա էն հակահայն է, որը Հայաստանի հաշվին զբաղվել ու զբաղվում է ռուսական շրջանակներում թուրք֊ռուսական բարեկամության ամրապնդման լոբբինգով։
Լսեք դուգինի այս ելութը ու ձեզ համար պարզ կդառնա, թե ինչպես է պուտինյան ռուսաստանը վերաբերվում Հայաստանին։
Փաստ է, որ Կրեմլի համար չկա հայ ժողովուրդ, այլ պարզապես հայկական գոյացության համակարգող֊ղեկավար, որը պիտի խոնարհվի ու ծառայի, հանձնի ու համաձայնվի։ Ասել է թե, պուտինյան ռուսաստանի համար հայությունն ասոցացվում է բացառապես սարգսյանական, տեր֊պետրոսյանական, քոչարյանական ու փաշինյանական ղեկավարման հետ։ Պարզ ասած` անձ֊ժողովուրդ։ Մարդ֊պետություն։
Դուգինն անկեղծ է, երբ ասում է, որ բացառապես Պուտինի քավորությամբ են հայերը պարտվել Արցախում։ Լսեք մինչև վերջ։ Ասողն էս դեպքում ես չեմ, ինքն է»:
|