▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք չեք ներելու ինքներդ ձեզ»․ Տիգրան Աբրահմայանը՝ ԱԱԾ-ին

«Մենք գտնվում ենք մի կառույցի դիմաց, որը ճշգրիտ տիրապետում է, թե ինչ է տեղի ունենում սահմանին և ինչ է տեղի ունենում երկրի ներսում։ Սա այն կառույցն է, որը գիտի, թե ինչ է տեղի ունեցել 2018թ․ հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտի, թե ովքեր և ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, և իհարկե, թե ինչ է տեղի ունենում հետպատերազմյա ժամանակաշրջանում»,- Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս կառույցը՝ գիտակցելով մեր երկրում առկա իրավիճակը, այս իշխանությունների բոլոր հանցագործությունները և դրսևորելով անտարբեր պահվածք՝ կրկնակի, եռակի, քառակի է պատասխանատվություն կրելու»,- ասաց նա։

«Ես ուզում եմ, որ այստեղ աշխատող ցանկացած ծառայող մշտապես հիշի՝ ինքն առաջին հերթին ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Դուք պետք է հիշեք, որ դուք համազգեստ, կոչում կրող մարդիկ եք։ Ձեր ընտրած ճանապարհը մեզ և մեր երկիրը տանելու է դեպի անդունդը, դուք չեք ներելու ինքներդ ձեզ»,- ԱԱԾ-ի դիմաց ասաց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more