▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դո՛ւք եք տապալել «Ես եմ» ծրագիրը». Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը

ԱԺ նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունելու մասին հարցի» քվեարկությունից հետո ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիմնավորելով իրենց խմբակցության ձեռնպահ քվեարկելը ասաց. «Վարման կարգով կարելի է արտահայտել խմբակցության դիրքորոշումը՝ քվեարկության հետ կապված, դա բովանդակության հետ կապ չունի։ Այս նախագծի հետ կապված բնական է՝ անհնար է մերժել ԶՈՒ բարեփոխումների կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն, և դա խրախուսելի է, և այս օրինագիծը միտված է դրան, բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել էր 2017 թվականին, այն տապալվել է չորս տարիների ընթացքում՝ այս իշխանության օրոք»։

Մանուկյանի խոսքն ընդհատելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել պատգամավորի խոսափողը․ «բայց ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ, բա գայիք՝ օրենքի քննարկման ժամանակ խոսեիք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more