▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյան

Դերասանուկի, հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին:

«Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում, չկամ են ու անաստված։ Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում։ Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն։ Լավագույնները այստեղ են, իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են:

Ես դուրս եմ եկել սուր վիճակից։ Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես։ Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու շատ հեռուն չպլանավորել։

Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է
Տիրոջ, հավատքի ուժը անքննելի է։ Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք։

Գրկում ու համբուրում եմ հատ առ հատ բոլորիդ»,- գրել է Արամյանը։

Դիտեք նաև՝ 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more