▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանք կանանց գործը ձեռներից առնում են...Գեներալ Մանվելը` Կոնչիտա Վյուրստի մասին. «ՀԺ»

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչ վերաբերմունք ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթած մասնակցի՝ Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի մասին։
«ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ  շատ վատ է վերաբերվում Կոնչիտային. «Մեր տղեն՝ Արամ MP3-ը, շատ լավ երգեց, բայց որ չգիտեմ ինչ կնիկների ընտրեցին, էդ շատ վատ ա»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով. «Շատ վատ եմ վերաբերվում Կոնչիտային էլ, էդ երեւույթին էլ։ Ես էդ մասին չեմ էլ ուզում խոսամ։ Մեր Արամը կարգին տղա է ու կարգին երգեց։ Հայ ազգը պատմականորեն մշակութային ժողովուրդ ա եղել, շատ ժողովուրդներ չեն եղել, հայ ազգի մշակույթը պատմաբանական շատ ուժեղ է եղել, եղա՞վ»,- անհասկանալի ձեւակերպեց իր միտքը Մանվել Գրիգորյանն ու կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց. «Դրանք կանանց գործը ձեռներից առնում են»։

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասաց. «Շատ սիրուն աղջիկ էր, բայց դե մի քիչ թերություն ուներ, ես չասեմ՝ դուք գիտեք։ Իրանց համար դա սովորական բան ա։ Արամը տղայավարի ցույց տվեց, մնացածը չգիտեմ։ Արամը ցույց տվեց մեր ազգի թասիբն ու նամուսը ու Ավստրիայից լավ երգեց»։

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) պատասխանեց շատ կարճ. «Էսօր աշխարհը ոնց որ էդ կատեգորիան ա։ Դրանց թիմը մեծ ա, մենք դրանց չափ էլ չկանք փաստորեն, ու դրա համար էլ էսօր ինչ ուզում անում են։ Պետք է պայքարենք, որ էդ որակի մարդիկ վերանան»»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more