▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ. «Շատ ՀԱՃԵԼԻ Է լսել, որ հանդիսատեսը ԿԱՐՈՏՈՒՄ է իմ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Սիրված երգահան Էդգար Գյանջումյանը, որը երկար ժամանակ է` ստեղծագործական նորություններով հանդես չի գալիս, նշել է, որ առաջիկայում կխախտի լռությունը: 

«Շատ հաճելի է լսել, որ հանդիսատեսը կարոտում է իմ ստեղծագործությունները, որոնք տարիներ առաջ են գրվել ու դա շատ պարտավորեցնող է ինձ համար: «Հավատա և աղոթիր» երգն էր, որից հետո նորություններ չներկայացրի, բայց տեսնում եմ, որ համացանցում այն հաճախ է հայտնվում: Այժմ, կարող եմ ասել, որ նոր բազմաթիվ ստեղծագործություններ են գրվել ու կուտակվել»,- bravo.am հետ զրույցում ասել է Էդգար Գյանջումյանը և հավելել, որ մինչև նոր տարի պատրաստ կլինեն երկու տեսահոլավակները, որոնք նկարահանվել են իր նոր ստեղծագործությունների հիման վրա:

«Հաջորդ տարի լրանում է երաժշտական ասպարեզում իմ գործունեության, ստեղծագործական ընթացքի 15-ամյակը: Առաջին անգամ իմ հեղինակած ստեղծագործությունը հնչեց 1998 թվականի ապրիլին՝ Հանրային ռադիոյով: Պլանավորում եմ ստեղծագործական երեկո կազմակերպել», - ասել է Է. Գյանջումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more