▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ եւ տղամարդկային ֆուտբոլ խաղա». Բեռնար Շալանդ

-Պարոն Շալանդ, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Դուք անդրադարձաք Ռուսաստան կատարած Ձեր այցին եւ այն դիտարկումներին, որ արել էիք Ռուսաստանի տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստների խաղերը դիտելիս: Քանի որ Դուք նրանցից ոմանց հետ նաեւ հանդիպումներ եւ զրույցներ եք ունեցել, այնուամենայնիվ, որեւէ ֆուտբոլիստի կառանձնացնե՞ք:

-Ես չէի ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Բայց քանի որ անպայման ուզում եք որեւէ մեկին առանձնացնեմ, կասեմ Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին: Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից եւ շատ պետքական կարող է լինել հավաքականին: Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից եւ համարձակ, տղամարդկային ֆուտբոլ պետք է խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա եւ պետք է հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Նա պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի, եւ այդ ժամանակ արդյունքներ կլինեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more