▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Ղազարյանին ծեծել են

 

Քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծել են իր տան շքամուտքի դիմաց։

Քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,որ ծեծից հետո Էդգար Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա գտնվում է Էրեբունի ԲԿ-ում:

 

Հավելենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։

Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more