Մարտի վերջին շաբաթը ֆուտբոլային էր, թեև արդյունքում շահեցին չեխերը, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3 բաց թողած գոլով ու ոչ մի խփած գնդակով պարտվեց: Ֆուտբոլային վերջին կրքերը, հավաքականը` դաշտում ու դաշտից դուրս, քննարկում ենք մի մարդու հետ, ով այնքան էմոցիոնալ է մեկնաբանում ֆուտբոլային ամեն մի հանդիպում, որ արդեն վաղուց դարձել է մեր հավաքականի 12-րդ խաղացողը:
Էդուարդ Քալանթարյանի համոզմամբ` այս պարտությունից հետո մարդիկ չսփոփվեցին նրանով, որ խաղում հնարավոր են և հաղթանակներ, և պարտություններ, որովհետև սա մեր հավաքական` արդեն որերորդ անընդմեջ անհաջողությունն էր. միակ բացատրությունը, այսպես կոչված, «երկրորդ մրցաշարի սինդրոմն» է:
Հեղինակ և վարող` Սոնա Աբրահամյան
Asekose.am/TV