Դերասան Սերգեյ Դանիելյանը յութուբյան եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Հանրայինին տված հարցազրույցին ու դրա վերաբերյալ քննարկումներին. «Մի բան մենակ ականջս ծակեց, որ ասեց՝ դե մենք վեկտորի փոփոխություն չենք ուզում, այ ըստե ասի՝ արա՜, էս ի՞նչ ա ասում: Այ ըտե հասկացա, որ երևի ինչ-որ բան չեմ հասկացել ու միացրեցի վերլուծական դաշտը. հասկացա, որ բոլորը սեկրետ են ընկել՝ չեն հասկանում՝ ի՞նչ է ուզում էս մարդը»: Այս համատեքստում Դանիելյանը դիմել է ՀՀ վարչապետին. «Պարո՛ն Փաշինյան, Դուք հասկանո՞ւմ եք, որ մեր ժողովրդի տրագեդիան եք: Երբ ղեկավարը չգիտի՝ ինչ է ուզում, դու էլ չգիտես՝ ինչ ես ուզում: Հիմա ես էգուց երեխուն դպրոց տանե՞մ, թե՞ փախնեմ, ի՞նչ անեմ: Նախկինները գիտեինք՝ ինչ են ուզում, որ ԼՂ հարցը հնարավորին չափ ձգձգեին, հնարավորին չափ մտնեին Պուտինի տակ, սաղ ծախեին, որովհետև Պուտինն ինչ-որ գարանտիաներ էր տվել, էդ ընթացքում լափեին, հարստանային, մինչև տենանք՝ ինչ ա ըլնում: Հետո տեսան բանը բանից դուրս ա գալիս, գցեցին սրա ջեբը»: Դանիելյանի խոսքով՝ գիտենք՝ ինչ են ուզում Ալիևը, Էրդողանը, Պուտինը, բայց ի՞նչ է ուզում Փաշինյանը, պարզ չէ. «Ասա, անենք, ասա, որ հասկանանք՝ ի՞նչ ես ուզում»,- նշել է նա: |
«Էգուց երեխուն դպրոց տանե՞մ, թե՞ փախնեմ». Սերգեյ Դանիելյանը՝ Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet