«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների համար: Ավելին` ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի դեպքում այդ նշաձողը շատ ավելի բարձր է լինում: Հրապարակայնորեն քանիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող մեկուսի դիտարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքներից ելնելով Թուրքիայի դերակատարումից: Իհարկե, եկեք վերհիշենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը». 02.10.2020, «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»: 02.10.2020, «Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք»: 13.10.2020: Իսկ հիմա արձանագրենք նշվածի վերաբերյալ ո՛չ մի գործողություն, ո՛չ մի հետևողականություն, Թուրքիայի քաղաքականության մեջ ո՛չ մի փոփոխություն, Շուշիի խայտառակ հռչակագիր ու Հայաստանի արձագանքը. 11.07.2022` «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ»»: |
«Եկեք վերհիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet