▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցական ծառայությունների «գնացուցակը». «ՉԻ»

«Այն, որ մեր հոգևորականները համաշխարհային այս ծանր գլոբալ իրավիճակներում փորձում են ետ չմնալ ժամանակներից՝ վաղուց է հայտնի։

Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։ Ընդ որում, դա ամենաիսկական փաստաթուղթ կնիքով, ստորագրությամբ։

Ըստ այդմ, Մկրտության արարողության համար հավատացյալներից պահանջվում է առնվազն 20 հազար դրամ, Պսակի համար՝ 40 հազար դրամ։ Բայց այնպես չէ, որ մեր Եկեղեցին խիստ փողամոլ է։ Որոշ դեպքերում, եթե հավատացյալները շատ խնդրեն, նոտարով ու կադաստրով հաստատված փաստաթուղթ ներկայացնեն, որ կարիքավոր են, միգուցե դժվարությամբ, բայց մեր հոգևոր այրերը պատրաստ են անվճար ծառայություններ մատուցել։

Թեպետ եկեղեցական ծառայությունները անվճար են լինում (սա մենք հավաստի աղբյուրներից ենք պարզել), բայց դե հիմա ով է ում անվճար օգնում։ Ի վերջո, 21-րդ դարն է, պետք է մի քիչ ժամանակին համահունչ քայլել։ Լավ է, թող փող վերցնեն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more