▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում

Երեկ՝ փետրվարի 20-ին, պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, պարեկները վարորդին ենթարկել են վարչական պատասխանատվության, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում և զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, որն աշխատում է որպես Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more