▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի ծեծ 55-րդ դպրոցում. ուսուցիչը ծեծել էր ուսմասվարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2012թ. սեպտեմբերի 5-ին Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում դարձյալ ծեծկռտուք է եղել: Այս անգամ դպրոցի ուսուցիչ Մհեր Մնացականյանն է ծեծի ենթարկել նույն դպրոցի ուսմասվար Լիլիթ Մարտիրոսյանին:

«Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է աշխատանքային կոնֆլիկտը, որից հետո Մհեր Մնացականյանն այլեւս չի աշխատում թիվ 55 դպրոցում: ՀՀ ոստիկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ 2013թ. փետրվարի 27-ին հարուցված Քրեական գործը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայության հիմքով):

Իսկ թե ինչ է եղել իրականում այդ օրը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել հեռացած ուսուցիչ Մհեր Մնացականյանից: «Այո նման բան եղել է, սակայն հիմա ես երկրում չեմ: Խոստանում եմ, վերադառնամ, սկանդալային բացահայտումներ կանեմ»,-ասաց դպրոցի նախկին ուսուցիչը:

Հիշեցնենք, որ նույն դպրոցում ապրիլի 23-ին տնօրենը ծեծի էր ենթարկել աշակերտուհիներից մեկի ուկրաինուհի ծնողին»,- գրում է  «Ժողովուրդ» թերթը:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more