2009 թվականից «ATV»-ի «7 երգ» հաղորդման շրջանակում հեռուստաէկրանից ողջունող Էմմա Բալբաբյանն ամուսնացավ, ինչից հետո հանրությանը նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ինչպես հայտնի է դարձել, հաղորդավարուհին բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:
«Վերջերս ենք տեղափոխվել: Ընտանեկան առօրյաս շատ ակտիվ է անցնում, ցանկացած աշխատանքից էլ ակտիվ: Բայց շուտով, հուսով եմ, կզբաղվեմ մի այնպիսի գործով, որն ինձ իսկապես կհետաքրքրի»,-bravo.am-ին ասել է Էմման:
Հաղորդավարուհին պատմել է, որ վերջին շրջանում շատ է ճամփորդել. եղել է Դոմինիկյան Հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում. «Միշտ հիշում եմ բանիմաց դասախոսներիցս մեկի խոսքերը, որն ասում էր` ինչքան ճամփորդես, այնքան մարդ ես: Փորձում եմ հետևել նրա խոսքերին: Բայց Երևանս շատ եմ կարոտել, փողոցները, սիրելի վայրերը, որտեղ հաճախ էինք լինում ընկերներիս հետ: Երևանյան ընկերներս անփոխարինելի են. ասել` կարոտել եմ, նշանակում է` ոչինչ չասել»,- հավելել է հաղորդավարուհին:
Էմմա ԲԱԼԲԱԲՅԱՆ. « ԵՐԵՎԱՆՍ շատ եմ կարոտել, երևանյան ԸՆԿԵՐՆԵՐՍ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ են»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet