▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր ակտիվիստներին պայքարից հետ պահելու համար տանում են եռամսյա հավաքների

Ընդդիմադիր ակտիվիստներին պայքարից հետ պահելու համար տանում են եռամսյա հավաքների

Նշենք, որ  այսօր «Հրապարակ» թերթը գրել էր. «Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը եւ ծանուցագրեր ուղարկում։

Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից եւ սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեեւ անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more