▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում...«Ժողովուրդ»

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել: Եվ կառավարությունում բոլոր հարցերը լուծվում էին հենց Դ.Հարությունյանի միջոցով: Ասել է թե՝  Դ.Հարությունյանն իրեն պահում էր ինչպես վարչապետի տեղակալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը վերջերս սկսել է կամաց-կամաց նվազեցնել նրա լիազորությունների շրջանակը` թողնելով միայն մասնագիտական ոլորտում հարց լուծելու հնարավորություն: Ըստ շշուկների՝ այս հարցում որոշակի դերակատարում ունի Դ.Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանը: Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այս լուրերը: «Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում` հայրիկին, թե մայրիկին: «Հավասար, որովհետեւ երկուսին էլ չեմ սիրում»,- ասաց նա: Հիմա երկու լուրերն էլ հավասարապես չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց Դավիթ Հարությունյանը:

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more