Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արձագանքել է «ՔՊ-ն Արցախը զոհաբերելու գործում միայնակ է»՝ իր հայտարարության վերաբերյալ քննարկումներին: «Ձեզ մեղադրում են, որ ընդդիմությունը չի ուզում պատասխանատվություն ստանձնել ու չի էլ պայքարում Արցախը հանձնելու դեմ: ԼՀԿ-ից ևս, կարծես, արձագանքել են»,- դիմելով Սաղաթելյանին՝ ասացին լրագրողները: «Դրանք կա՞ն, հա՞: Երբ դրանց անունը տալիս եք, դրանք Նիկոլից ավելի խայտառակ են: Երբ ասում ենք՝ Նիկոլ, հասկանում ենք, որ Էդմոնն իրա հետ ա կամ գրպանում...»,- պատասխանեց Սաղաթելյանը: |
«Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա խոստացած ու նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ԱԺ-ում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին: Այսօրվա ԱԺ-ի՝ այսպես կոչված մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն՝ ՀՀ կարմիր գծերի մասին, մասնավորապես, հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ»,- այս մասին ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Հավատարիմ թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի, Արցախի քաղաքական բոլոր առողջ ուժերը տեր են իրենց հայրենիքին ու ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»: |
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝