▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ֆելոն սկսեց ռեփ երգել...

Սկզբում շատ էի զարմացել, որ Ֆելոն սկսեց ռեփ երգել: Չնայած գիտեի, որ Երգի թատրոնի սան է, բայց ամեն դեպքում տարօրինակ էր էկրաններից խոսող ֆելոյին երգչի դերում տեսնելը: Ի՞նչ կարելի է ասել Ֆելոյի ու Նարեկի ստեղծած խմբի մասին: 3.33-ն ինձ համար իսկական ադամանդ է մեր գորշ երգարվեստում: Էս տղերքին իրոք հաջողվեց հայկական ռեփին նոր շունչ տալ: Հաշվի առնելով թե ինչ անդունդ առաջացավ, երբ Միշոն ու Հայկոն համեմատաբար պասիվության փուլ անցան, ապա էս տղերքը պարզապես փրկեցին մեր ռեփը:
Իսկապես որակյալ երաժշտություն: Մտքերի հոսք, որը վերջանում է ճիշտ 3-րդ րոպեի 3-րդ կամ 33-րդ վայրկայններին: Բառեր, որոնք քեզ ստիպում են խորանալ, թուլանալ ու կտրվել այն ամենից ինչ որ այդ պահին անում, կամ ինչի մասնին, որ մտածում ես: Իսկ մեքենայի մեջ ինչ հաճելի են լսվում: Մեռնելու բան է:
Ինչո՞ւ է 3.33-ն այսքան լավը: Այստեղ կոմերցիա բացարձակապես չկա: Անում են իրենց համար, անում են ռեփի իսկական սիրահարների համար ու տեղադրում ինտերնետում: Տղերքին TV-ներում հազարից մեկ կտեսնես: Դե բնական է: Չեն կլկլացնում, ոտքերները չեն բացում... Ու լավ է, որ ռեփի սիրահարները նրանց գնահատում են:
Մի քանի հոգի նախագիծը նույնպես շատ լավն է: Թեկուզ միայն «Ճանապարհ» երգը հերիք է, որ սկսես սիրել այս իրարից շատ տարբեր ու իրար խիստ նման մարդկանց համախումը:
Շատ չգովեմ տղերքին, մի խոսքով: Ապրեք, որ արարում եք, ապրեք, որ չեք ձանձրանում: Ապրեք, որ տաղանդավորներով իրար գտել եք, ապրեք, որ երգով չէ, որ փող եք աշխատում, ապրեք, որ մերն եք, ապրեք, որ չեք կեղծում, ապրեք, որ սիրում եք ու սիրով եք անում, ապրեք, որ մեծամիտ չեք, ապրեք, որ չեք հղփանում, ապրեք, որ անգամ ռեփի մեջ հայկական եք գտել, ապրեք, որ չեք copy paste-ում, ապրեք, որ անհամամետելի եք, ապրեք, որ ոչ մեկին չեք նմանվում, ապրեք, որ հանգստացնում եք, ապրեք, որ կաք տղերք: Իրոք ապրեք: Վերջում ուզում էի իմ ամենաշատ սիրած երգերից դնել 3.33-ի ու մի քանի հոգու, բայց առանձանցնելը բարդ է, լսեք ու ինքներդ ընտրեք:

Գևորգ Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more