Երբ Հայաստանի իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշել է՝ հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մեկ օրում իրենք լուծում են տալու։
«Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ»,- նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով Մակրոն-Ալիև հեռախոսազրույցին՝ Կարապետյանն ասել է, թե կասկածներ ունի, որ Մակրոնը Փաշինյանի խնդրանքով Ալիևին ասել է, որ 300 հազար ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան մինչև ընտրությունները կանգնեցվի։
Կարապետյանը վստահ է՝ այս իշխանությունն այդպես էլ չի հրապարակի 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական թիվը։


