«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, բայց մոտեցումը, որ ցուցաբերում են, որևէ ձևով չի արտահայտում դա։ Մասնավորապես, ասվում էր, թե զինծառայողը երեկոյան ժամերին կարող է աշխատանքից վերադառնալ տուն, խնդիրը հենց այստեղ է սկսվում, երբ զինվորական ծառայությունը որպես աշխատանք է գնահատվում։ Երբ դու ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, դու այդ պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս պարզապես չունես»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ |