▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն բղավում եմ Ռոբի վրա…Արփի Գաբրիելյանը՝ որդու դաստիարակության և Հայաստանում մնալու որոշման մասին

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ամենաքննարկված զուգերից մեկն են հայկական շոուբիցնեսում։

Աստղային զույգի մասնակցությամբ ցանկացած ծրագիր մեծ դիտելություն է ապահովում։

Օրերս Միհրանն ու Արփին համատեղ հյուր էին «Բարի Լույս» առավոտյան հաղորդմանը որի ընթացքում նաև խոսել են իրենց Որդու՝ Ռոբերտի կրթության մասին։

Արփին նշել էր հետևյալը.

« Շատ կցանկանամ որ կրթությունը ստանա այստեղ, որովհետև էստեղ այլ է, ուրիշ բան եթե հետագայում մասնագիտական ուղղվածությամբ ցանկանա ուրիշ երկրում շարունակել, բայց ես շատ կուզեմ սկզբնական կրթությունը էստեղ լինի, և ընդհանրապես դաստերակությունը ևս ես ուզում եմ որ Հայաստանում լինի քանի որ էստեղ շատ ուրիշ է ու ավելի լավ քան մնացած այլ շատ երկրներում։

Մեր երկրում և մեր հողի վրա մենք շատ ամուր ենք ու երազում ենք որ ամեն ինչ այնքան լավ լինի որ այն մարդիկ ովքեր գնացել են անպայման հետ գան որովհետև մեզ մոտ ամեն ինչ հիանալի է». անկեղծացավ դերասանուհին։

Արփին նաև պատասխանեց Ռոբի վրա բարկանալու և բղավելու մասին հարցին.

«Երբեմն, այո լինում է, որ բղավում եմ շատ դժվար է մանավանդ այս օրվա երեխաների հետ, նրանք այն չեն ինչ մենք էինք։ նրանք ունեն իրենց սկզբունքները, ունեն իրենց հստակ ցանկությունները, բնավորության գծերը։

Ճիշտ է, որ ընկեր ես լինում երեխայիդ հետ, բայց դե երեխա է և էդ սահմանն էլ պետք է կարողանաս ճիշտ կառուցել։

Յուրաքանչյուր տարիք նոր բան է սովորեցնում և չկա հստակ կանոն որով պետք է առաջնորդվեց, ամեն բան անհատական է», զրույցը եզրափակել էր Արփի Գաբրիելյանը։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more