▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը երգել է հայկական «Սարի աղջիկ» երգը

Համացանցի թուրքական տիրույթում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երգում է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքական մեկնությամբ` «Սարը գելին») երգը։ Տեսանյութում Թուրքիայի նախագահը ձայնակցում է թուրք հայտնի երգիչ Ֆերհաթ Գյոչերին։

regionmonitor.com-ն է գրում ու հավելում․ «Ուշագրավ է, որ Էրդողանը այս երգը կատարում է պատմական հայկական Էրզրումում, որտեղ և գտնվում է հայկական Սանասարյան վարժարանի շքեղ կառույցը:

Նշենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մերժում են «Սարի աղջիկ» երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական։

Հիշեցնենք, որ հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքերեն՝ “Sarı gelin”, ադրբեջաներեն՝ “Sarı gəlin” («Շեկ նորահարս», «Շեկլիկ աղջիկ») երգի ազգային պատկանելության շուրջ երկարատև և բուռն վեճեր են եղել ադրբեջանցիների ու թուրքերի հետ, որոնք ժողովրդական հանրահայտ այս ստեղծագործությունը իրենցն են համարում, թեև նրա հայկականության մասին բարձրաձայնել են անգամ թուրք հայտնի արվեստի գործիչներ:
Այնուամենայնիվ, գործի թուրքերեն տարբերակի բնագիրն է անգամ ակնհայտորեն վկայում, որ այն երգ է հայուհու մասին, ստեղծված է հայկական միջավայրում՝ հայ հեղինակի կողմից: Հաշվի առնելով նաև երաժշտագիտական քննությունը, որով հաստատվում է, որ մեղեդին հարազատ է հայկական ժողովրդական երգամտածողությանը, ունի հայկական ֆոլկլորում բազմաթիվ տարբերակներ, ինչի մասին վկայում են մի շարք հրապարակումները (ամենահինը գրանցել է Կոմիտասը՝ 1891թ.) ակնհայտ է դառնում երգի հայկական լինելու փաստը:

Նշենք, որ տարիներ առաջ Հայաստանում նախաձեռնվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագիծը, որի նպատակ էր հայ երիտասարդության շրջանում վերհանել և հայտնի դարձնել այն երգերի հայկական արմատները, որոնք մասամբ մոռացության են մատնվել 1915-ին Հայոց Ցեղասպանությունից հետո:Նախագծի շրջանակներում Անդրեն «Սարի աղջիկ» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ»:

Երգի հայկական տարբերակը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more