«Էրդողանը Հայաստանի հետ անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ անել Մուստաֆա Քեմալը»
Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Այսօր Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություններում անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ անել Մուստաֆա Քեմալը։
Քեմալից հետո փորձեց նաև Ինոնյուն, Թուրգութ Օզալը, բայց նրանց մոտ էլ չստացվեց։
Իսկ այսօր Էրդողանը քայլ առ քայլ մոտենում է Քեմալի «հանճարեղ» պլանի իրագործմանը. «չեզոքացնել Հայաստանին որպես տնտեսական, ռազմական և քաղաքական ինքնուրույն գործոն, թողնելով ընդամենը հայերով բնակեցված մի փոքր տարածք, որն իրենից ո'չ տնտեսական, ո'չ քաղաքական, ո'չ ռազմական որեւէ ազդեցություն, արժեք չի ներկայացնի»:
Կհաջողվի՞ արդյոք Էրդողանին դա իրագործել, կարծում եմ այս պահին կախված է համաշխարհային հայությունից...
Ուրիշ տեղ փրկություն փնտրելը հիմարություն է...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet