▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու անդամն ապտակե՞լ է քաղաքապետարանի վարչության պետին. «Ժողովուրդ»

«Թերթի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև։ Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին։ Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեցինք այս առիթով մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապևո Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին համառորեն չարձագանքեց։


Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը։ Նրան արգելել էր նկարահանել, քաշքշել էր և ձեռքից վերցրել տեսախցիկը, ապա ջնջելով բոլոր ֆայլերը՝ վերադարձրել»,– գրում է  «Ժողովուրդ» թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more