Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռևս չկա: Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սակայն, ըստ նրա, կան նախադրյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ճանապարհը գտնվել է։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը կլինի երկու կողմերի փոխզիջման արդյունք», - ընդգծել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել քարտեզներ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման առումով:
Դիտեք նաև՝