▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ՃՈ պետը փրկել է ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկան

Երեկ` ապրիլի 16-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը՝ քաղաքացու օգնությամբ, փրկել է 15-ամյա աղջկա կյանքը. հաղորդում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:10-ի սահմաններում՝ ծառայության մեկնելու ժամանակ, Երևանի ՃՈ պետ Ա. Արշակյանը նկատում է, որ Նորագյուղի ջրատարում, որի խորությունը 3 մ-ից ավելի է, մի քաղաքացի փորձում է մի աղջկա դուրս բերել ջրանցքից:

Նկատելով դա՝ Երևանի ՃՈ պետը օգնության է մեկնում և մտնելով ջրանցքի մեջ՝ քաղաքացու հետ կարողանում են այդ աղջկան դուրս բերել, որից հետո ահազանգում են 1-03 ծառայություն, և 06 բրիգադը կարճ ժամանակում հասնում է դեպիք վայր և աղջկան՝ Գոհար Ա.-ին, ով Երևան քաղաքի Ֆրունզե փողոցի բնակիչ է և սովորում է մայրաքաղաքի գիշերօթիկ դպրոցներից մեկում, միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և ըստ տեղեկությունների՝ աղջիկը նման եղանակով փորձում էր ինքնասպան լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more