▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենտրոնում զրահապատ Lexus-ը վրաերթի է ենթարկել կարմիր բերետներին և փորձել փախուստի դիմել

Ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Մինչև վրաերթը, նշված Lexus-ը Ամիրյան փողոցում բախվել է ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ, որից հետո Lexus-ը փորձել է ճողոպրել դեպքի վայրից, սակայն «SAS» սուպերմարկետի դիմաց նրա փախուստը կանխվել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more