▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են

Երևանի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիներին հորդորում են լքել մետրոյի կայարանը` նշելով, որ ահազանգ կա։ Թե ինչ ահազանգի մասին է խոսքը, մետրոյի կայարանում չեն հստակեցրել։ Տեղեկությունը Ֆակտոր.am-ի հետ զրույցում հաստատել է նաև ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը: Թե երբ և ումից է եղել ահազանգը, մամուլի խոսնակը տեղեկություն չուներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը: Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են կեղծ ահազանգեր հնչում, թե մետրոպոլիտենի կայարաններում և ստրատեգիական նշանակության այլ տարածքներում ռումբ կա տեղադրված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more