▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ոսկեգույն «Մերսեդեսի» հետքերով. «ՀԺ»

«Երկու օր առաջ Երևանում ոսկեգույն «Տ» դասի «Մերսեդես» հայտնվեց, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ նման մեքենաները հատուկ են արաբական շեյխերին, և շեյխական մեքենայի հայտնվելու հետ կապված հայ հանրության հուզումը հասկանալի է։

 

Շեյխերը, միլիարդատերերը սիրում են «տյունինգի» միջոցով իրենց մեքենաները դարձնել մասամբ ոսկյա կամ ոսկեջրել։ Հարցը, ուրեմն, հետևյալն է. մի՞թե հայաստանյան աղքատության ֆոնին որևէ մեկի մտքով անցել է շեյխական հաճույքներով զարմացնել հայաստանցիներին։

 

Երևանում հայտնված ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։ Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան։ Նրա հայրը գործարար է, ասում է լայն հանրությանը ոչ հայտնի։ Հայկը մեզ հետ զրույցում պատմեց, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով։


Մեզ հետ զրույցում ասաց, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրած։ Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած «պլյոնկայով» թաղանթով։ Հայկը 98 սմ լայնությամբ և 27 մետր երկարությամբ թաղանթը պատվիրել է Ուկրաինայից 4100 ԱՄՆ դոլար արժեքով։ Պնդում է, որ բուն թաղանթապատելու աշխատանքների համար շատ քիչ գումար է ծախսել։ 300 դոլար է վճարել մասնագետին մեքենայի որոշ դետալներ քանդել-տեղադրելու համար։ «Փոքր պլյոնկա էլ մնացել է, հեռախոսս էլ եմ պլյոնկել, թաղի էրեխեքին էլ եմ տվել, որ իրենց հեռախոսները պլյոնկեն։ Թե կուզեք, ձեզ էլ կարող եմ մի կտոր տալ։ Թե չէ մի օր մեքենան հանեցինք, ինչ ասես գրեցին»,-ասաց Հայկ Վարդանյանը։

 

Հարցին, թե որքանով է գնել «Մերսեդեսը» և որքան է գնահատում հիմա, Հայկը պատասխանեց. «Գինը չեմ ասի, միայն կասեմ, որ «Տոյոտա Քեմրիից» թանկ չէ։ Իսկ եթե տեղյակ եք, Հայաստանում էսօր «Քեմրի» շատ ունեցողներ կան»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more