▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի շենքերից մեկում հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու կախված մարմինը

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղմարդու դի կա։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նա Թուրքիայի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փրկարարները կտրել են պարանը և նրան իջեցրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է «Վան» թաղամասի կառավարիչը իսկ մահացածին հայտնաբերել է նրա կինը, ով ՌԴ քաղաքացի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more