
Երևանում 20 տարեկան աղջկան սպանելու կասկածանքով կալանավորվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը. հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, ինքնասպան չի եղել։ Մինչև նրան պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել է նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։


