▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնողին. վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 30-ամյա Լևոն Զաքարյանը Արշակունյաց պողոտայում՝ թիվ 37/3 հասցեի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ իր վարած Վազ 2107 մակնիշի 35 VT 63 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը։ Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրի.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more