▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 4 օտարերկրացի թունավորվել է շաուրմայից

Հունվարի 1-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։40-ի սահմաններում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել օտարերկրացի քաղաքացիներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Իրանի իսլամական հանրապետության  քաղաքացիներ՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։ Վերջիններս հայտնել են, որ նույն օրը Պուշկինի փողոցի 15 հասցեում գործող «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա են կերել, ինչի հետևանքով էլ թունավորել են։  Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more