▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ամեն օր մի նոր վթար է, մի նոր փլուզում, մի նոր խայտառակություն...

Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում հերթական աղետն է. Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքում վերելակը 8-րդ հարկից պոկվել է և ընկել հորանը։ 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ու սա այն Երևանն է, որը ՔՊ-ն կառավարում է արդեն 8 տարի։ Ութ տարի՝ շարունակ խոստումներ, PR, գունավոր ներկայացումներ, միլիոնավոր ու միլիարդավոր դրամների ծախսեր, բայց մարդիկ նույնիսկ չեն կարող վստահ լինել, որ իրենց շենքի վերելակով տուն հասնելը կյանքի համար վտանգավոր չի լինելու։
Երևանում ամեն օր մի նոր վթար է, մի նոր փլուզում, մի նոր խայտառակություն։ Փողոցները քանդված են, կոյուղիները հեղեղում են բակերը, աղբի խնդիրը շարունակում է մնալ, տրանսպորտը մարդկանց նյարդերի հաշվին է աշխատում, իսկ հիմա էլ՝ վերելակներն են մարդկանց վրա մահվան վտանգ բերում։
Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է։
Վիրավոր քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

info@asekose.am/095519696
Բլոգ more