▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բախվել են կին վարորդների ավտոմեքենաները. նրանցից մեկը հայհոյել է գրեթե բոլոր ներկաներին

Հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում, Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, բախվել են Nissan March մակնիշի 34 LV 170 համարանիշի, և Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 801 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ էր տալիս Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձում էին նրան կարգի հրավիրել, սկսում էր աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել և անգամ հայհոյանքներ տալով ոստիկանների ներկայությամբ: «Երբ նա տեսավ, որ իր քաջագործությունները տեսանկարահանվում է, սկսեց հայհոյանքներ տալ նաև իմ հասցեին»,- հայտնել է ֆոտոլրագրողը: Իսկ միջին տարիքի մի կին, որը ներկայացել է ոստիկանության աշխատակից և ազատամարտիկի այրի, նույնպես խոչընդոտում էր ոստիկանների և ֆոտոլրագրողի աշխատանքին: Այնուամենայնիվ ոստիկանները կարողացել են  մեծ դժվարությամբ կարգի հրավիրել այդ սանձարձակին, ով սպառնում էր մյուս կին վարորդին և ձեռքի բջջայինը շպրտել էր  նրա ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է երկու վարորդների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more