▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Հունիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը`ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի հիվանդանոցներից մեկից հայտնել են, որ հունիսի 21-ին ծեծի ենթարկված՝ Կուբայի քաղաքացի 39-ամյա Էնրիկե Ամաուրիս Ռամիրես Տորեսը «ստամոքսաղիքային տրակտի արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հունիսի 25-ին ընկերուհու ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել և նույն օրը կեսօրին հիվանդանոցում մահացել է:    

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more