▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում դանակով զինված 20-ամյա տղային մեկուսացնելու համար ժամանել էին մեծ թվով փրկարարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել բնակիչներից, որ Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և կարիք կա ոչ միայն փրկարարների, այլև հոգեբանի օգնության։

Նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ԱԻն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ԱԻն հոգեբանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Արդեն շենքի ներսում այդ քաղաքացին դանակով անկանոն շարժումներ է կատարել, և փրկարարները ստիպված նրան որոշ ժամանակ մեկուսացրել են, որից հետո փրկարար-հոգեբանի և ոստիկանների օգնությամբ նրա ձեռքից վերցրել են դանակն ու ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված փողոցի բնակիչ՝ 20-ամյա Ա. Ս-ն է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more