▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երթուղայինի վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել

 

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը,  մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը փաստի առթիվ Մ. Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 77 երթուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more