▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կառուցվող բազմահարկ էլիտար շենքում խառաչոները թափվել են տղամարդու վրա. նա տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան 11/5 նորակառույց բարձրահարկ շենքի տարածքում դի կա։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ`ոստիկաններն ու քննիչները նորակառույց 12-հարկանի շենքում որպես կռունկ օգտագործվող սարքի մոտ հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շինարարության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, այլ որպես կռունկ օգտագործվող սարքը կարգի բերելու նպատակով է ժամանել շինհրապարակ։ Ու այդ պահին էլ բարձր հարկից որպես «խառաչո» օգտագործվող տախտակները պոկվել ու ընկել են նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more