▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կրակել են 18 համարի ավտոբուսի վրա

Թարմացված․ Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։
Դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշել է, որ դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե՞ այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,- ասել է Կոստանյանը։

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, հայտնում է MediaHub-ը: Վարորդը նշել է, որ կրակոցի կամ ինչ-որ առարկայով հարվածելու հետևանքով վնասվել է ավտոբուսի ապակին։ «Ուժեղ դմփոց լսեցինք»,- ասել են ուղևորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more